Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ
Ազգային մրցունակության հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Մեր նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը:
Հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը, որտեղ առկա է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործված ներուժ, ինչպես նաև հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Հիմնադրամը նաև իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար: Այս ծրագրերը մշակվում են համաշխարհային ցանցերով գիտելիքի, փորձի և հմտության փոխանակման նպատակով:
Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով` ներգրավելով ռազմավարական նշանակության ներդրումներ, որոնք հնարավորություն կստեղծեն խթանելու զարգացման գործընթացը և զարգացնելու ազգային մրցունակությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տարբեր երկրների վեց անվանի գործարարներից, ՀՀ կառավարության վեց անդամներից և Հայաստանում միջազգային դոնոր համայնքի մեկ ներկայացուցչից:

